Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia Superman. սմարթֆոն որակյալ սելֆիներ նկարելու համար
30/04/2014 09:24

Nokia Superman. սմարթֆոն որակյալ սելֆիներ նկարելու համար

Nokia ընկերությունը սելֆիի սիրահարների համար մշակում է 5 Մպ դիմային տեսախցիկով սմարթֆոն, որը ստացել է Superman անվանումը: Այն կլինի Nokia-յի առաջին բարձրորակ դիմային տեսախցիկով սարքը:

Nokia Superman-ն ունենալու է 4.7 դյույմանի դիսփլեյ և աշխատելու է Windows Phone 8.1 Update 2 օպերացիոն համակարգով: Սպասվում է, որ նոր սմարթֆոնը կդասվի միջին գնային սեգմենտին և պաշտոնապես կներկայացվի այս տարվա երկրորդ կեսին:

Հայտնի է նաև, որ այս տարվա ընթացքում Nokia ընկերությունը մտադիր է ևս մի քանի Windows Phone սարք թողարկել: