Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
LG-ն ներկայացրել է ոչ թանկարժեք LG L80 Android-սմարթֆոնը
29/04/2014 10:45

LG-ն ներկայացրել է ոչ թանկարժեք LG L80 Android-սմարթֆոնը

LG ընկերությունը ներկայացրել է LG LIII շարքի նոր Dual SIM սմարթֆոնը, որը ստացել է LG L80 անվանումը: Սարքը վաճառքի կներկայացվի սև և սպիտակ գույներով:

Սմարթֆոնի աշխատանքի հիմքում ընկած է 1.2 Գհց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր: Այն հագեցած է 1 Գբ օպերատիվ և 4 Գբ ներկառուցված հիշողությամբ, 800 x 400 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանի դիսփլեյով, ինչպես նաև miscroSD անցքով:

LG L80-ն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, որը ներառելում է հեռախոսի ապակոդավորման համար նախատեսված LG Knock Code ֆունկցիան: