Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ամենավաճառվող բջջային հեռախոսն աշխարհում. Կարո՞ղ եք գուշակել, թե որն է այն
28/04/2014 17:35

Ամենավաճառվող բջջային հեռախոսն աշխարհում. Կարո՞ղ եք գուշակել, թե որն է այն

Գիտեի՞ք արդյոք, որ աշխարհի ամենավաճառվող բջջային հեռախոսն iPhone-ը չէ և ոչ էլ նույնիսկ Galaxy-ն: Ինչքան էլ տարօրինակ հնչի, այն Nokia 1100-ն է, որից ամբողջ աշխարհում վաճառվել է 250 միլիոն օրինակ: Եվ սա դեռ ամենը չէ, Nokia 1100 մոդելն ամենամեծ ծավալներով վաճառված էլեկտրական գադջեթն է առհասարակ:

Հեռախոսի «հռչակն» անկասծկած պայմանավորված է մատչելի գնով, քանի որ այն կարելի է ձեռք բերել ընդամենը մի քան տասնյակ դոլարով և առանց որևէ պայմանագրի: Հիշեցնենք, որ Nokia 1100-ը չունի տեսախցիկ, համացանց մուտք գործելու հնարավորություն: Այս մոդելը նախատեսված է բացառապես զանգեր իրականացնելու և հաղորդագրություններ ուղարկելու համար:

Սմարթֆոնների շարքում ամենաճանաչվածը Apple ընկերության iPhone 5s-ն է: Վերլուծաբանների հաշվարկներով՝ ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 միլիոն iPhone 5S և այդ ցուցանիշը բնականաբար շարունակում է աճել: Ենթադրվում է, որ մի օր այն կգերազանցի Nokia 1100 մոդելի գրանցած ցուցանիշը, սակայն դրա համար կարող են տարիներ պահանջվել: