Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մնաս բարով NOKIA
26/04/2014 22:02

Մնաս բարով NOKIA

Մենք բազմից անդրադարձել ենք Microsoft-ի կողմից Nokia-յի սմարթֆոնիային բիզնեսը գնելու թեմային: Մոտ կես տարի պահանջվեց, որպեսզի գործարքն իրականացվի: Գործարքի վերջնական արժեքի մասին ճիշտ տեղեկություններ դեռևս չկան: Թվերը տատանվում են 5.44 միլիարդից մինչ 7.25 միլիարդ: Գործարքի ավարտի մասին հայտարարվեց ապրիլի 25-ին:

Ինչպես արդեն գրել էինք Nokia-ն այլևս չի զբաղվի սմարթֆոնների արտադրությամբ և կկենտրոնանա տեխնոլոգիական այլ ուղղությունների վրա: Սա նշանակում է, որ Nokia-ն որպես հայտնի բրենդ այլևս գոյություն չի ունենա: Ավելի լավ պատկերացնելու համար բերենք Siemens-ի օրինակը` երբ բջջային տեխնոլոգիաները մուտք գործեցին Հայաստան, գերմանական Siemens հեռախոսներն ամենահայտնիներից էին, մի քանի տարի անց Siemens-ը դուրս մղվեց շուկայից, և կենտրոնացավ գործունեության այլ ոլորտների վրա: Այժմ գերմանացիներն արտադրում են անչափ պահանջված բժշկական և այլ ոլորտների սարքավորումներ:

Nokia-յի անկման և շուկայից դուրս մնալու պատմությունն անփաչ ուսանելի է: Բջջային հեռախոսների ոլորտի առաջարը մի քանի տարում կորցրեց ամեն ինչ: Գաղտնիք չէ, որ Nokia-ն համառորեն շարժվում էր իր կողմից մշակվող բջջային օպերացիոն համակարգի կայացման ուղղությամբ և ամերիկյան հսկաների` Google, Apple,  հետ պայքարում պարզապես տանուլ տվեց:

Հասկանալով, որ բջջային օպերացիոն համակարգերի պատերազմում տանուլ են տալիս, Nokia-ի ղեկավարությունը սկսեց համագործակցել Microsoft-ի հետ: Այս երկու տեխնոլոգիական հսկաները, լինելով իրենց ոլորտների երկարամյա առաջատարներ, կարճ ժամանակում հայտնվեցին հետնապահների շարքում: Ճիշտ է, երկու ընկերությունների համագործակցության արդյունքում արտադրվեցին բավական որակյալ սմարթֆոններ, սակայն արդեն ուշ էր և երբեմնի առաջատարները պետք է բավարարվեին երկրորդական դերերով: Կրելով երկրորդ պարտությունը` Nokia-ն վերջնականապես դուրս մնաց խաղից:

Ոլորտի շատ ու շատ գիտակների կարծիքով, Nokia-ն օպերոցիան համակարգերի պայքարում պարտվելուց հետո անգամ կարող էր ոտքի կանգնել, և այժմ լինել սմարթֆոնային շուկայի առաջատարներից մեկը, սակայն նրանք արեցին երկրորդ սխալը` Android-ի փոխարեն սկսեցին արտադրել Windows Phone-եր: Եթե Nokia-ն համագործակցեր Google-ի հետ և Android սմարթֆոնների սկսեր արտադրել, ապա Samsung-ից շատ ավելի մեծ հաջողությունների կհասներ: Ավելնորդ չի լինի նշել, որ Nokia-յի բջջային տեխնոլոգիները շատ ու շատ ուղղություններով մինչ այժմ գերազանցում են Samsung-ին:

Nokia-յի դուրս մնալուց հետո, մնում է Microsoft-ը, որը նույնպես մեծ ջանքեր է գործադրում շուկայում իր դիրքերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: Տեսնենք ինչ կստացվի, մի բան պարզ է, որ Windows-ի հաջողության պատմությունն այս անգամ կրկնելը շատ ավելի դժվար կլինի:

Հոդվածը տխուր նոտայի վրա չվերջացնելու համար ներկայացնենք Nokia-յի վերջին զվարճալի տեսանյութերից մեկը, որի նպատակն է գովազդել Nokia Lumia 630 սմարթֆոնը: Տեսանյութում նկարահանվել է ֆինն դարպասապահ Լասի Հուրսկայնենը, ով փողոցում, գնդակի հարվածով պատահական անցորդների ձեռքից գցում է նրանց սմարթֆոնները: Թե ինչպիսին կլինի անցորդների ռեակցիան և ինչով կվերջանա այս ամենը դիտեք տեսանյութում: