Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung Galaxy S5-ը Կանադայում և ԱՄՆ-ում ավելի լավ է վաճառվում, քան iPhone 5S-ը
25/04/2014 20:58

Samsung Galaxy S5-ը Կանադայում և ԱՄՆ-ում ավելի լավ է վաճառվում, քան iPhone 5S-ը

iQmetrix գործակալության հրապարակած տվյալների համաձայն ԱՄՆ-ում և Կանադայում Samsung Galaxy S5-ն ավելի լավ է վաճառվում, քան iPhone 5S-ը: iQmetrix-ը ուսումնասիրել է ԱՄՆ և Կանադայի 15 000 վաճառակետերի տվյալները: Ուսումնասիրվել են սմարթֆոնների վաճառքի մեկնարկին հաջորդող առաջին հանգստյան օրերի տվյալները: Ստացված թվերը հետևյալն են` ԱՄՆ-ում Samsung Galaxy S5-ի մասնաբաժինը շուկայում կազմել է 25%, iPhone 5S-ի դեպքում սույն թիվը եղել է 18%, իսկ Կանադայում` Samsung Galaxy S5` 18% և iPhone 5S 15%: