Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
OnePlus ընկերությունը ներկայացրել է իր առաջին One սմարթֆոնը
25/04/2014 10:52

OnePlus ընկերությունը ներկայացրել է իր առաջին One սմարթֆոնը

OnePlus սմարթֆոնն աչքի է ընկնում իր առանձնահատկություններով ու բավականին ցածր գնով: Այն աշխատում է 2.5 ԳՀց հաճախականությամբ և Adreno 330 գրաֆիկայով Qualcomm Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորով, ունի 3 Գբ օպերատիվ հիշողություն, 5.5 դյույմանի FullHD էկրան՝ պատրաստված Gorilla Glass 3 ապակուց: Հասանելի են ինչպես 16 Գբ, այնպես էլ 64 Գբ հիշողությամբ տարբերակները: Սարքը հագեցած է Wi-Fi 802.11a/b/g/n, Bluetooth 4.0 և LTE կապերի հնարավորություններով:

Որպես հիմնական տեսախցիկ օգտագործվել է 13 Մպ սենսորով Sony Exmor IMX214-ը, որը կարողանում է 4K ֆորմատի վիդեո նկարել: One-ի տեսախցիկով հնարավոր է իրականացնել նաև HD որակով դանդաղեցված նկարահանումներ`120 կադր/վայրկյան արագությամբ: Սմարթֆոնի աշխատանքի հիմքում ընկած է Android 4.4 օպերացիոն համակարգը:

OnePlus One-ի հաստությունը կազմում է 8.9 մմ: այն կշռում է 162 գրամ, իսկ չափսերը կազմում են 152.9×75.9×8.9 մմ:

Նոր մոդելը ԱՄՆ-ում, Եվրոպայում և ասիական որոշ երկրներում վաճառքի կներկայացվի այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում: Սարքի մոտավոր գինը կկազմի 300 և 350 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 16 Գբ և 64 Գբ հիշողությամբ տարբերակների համար: