Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը գործարկելու է Nearby Friends ֆունկցիան
18/04/2014 13:33

Facebook-ը գործարկելու է Nearby Friends ֆունկցիան

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է գործարկել Nearby Friends ֆունկցիան iOS և Android հավելվածների համար: Այն կօգնի օգտատերերին տեղեկատվություն ստանալ իր ընկերների գտնվելու վայրի մասին:

Սարքի կարգավորումներում ակտիվացնելով Nearby Friends ֆունկցիան՝ հավելվածը կսկսի մոտակայքում գտնվող ընկերների կոորդինատների մասին տեղեկատվությամբ ծանուցումներ ուղարկել: Երկու օգտատեր կարող են տեղեկանալ միմյանց գտնվելու վայրի մասին միայն այն դեպքում, երբ երկուսն էլ ակտիվացրած լինեն տվյալ ծառայությունը: Օգտատերն ինքն է որոշում այն սահմանափակ ժամանակահատվածը, որի ընթացքում մյուսները կարող են հետևել վերջինիս շարժին:

Սա Facebook-ի՝ հավելվածում նման ֆունկցիա ինտեգրելու առաջին փորձը չէ: Որպես օրինակ կարելի է դիտարկել Facebook Places ֆունկցիան, որն օգտատիրոջը հնարավորություն է տալիս նշել այն վայրը, որտեղ գտվում է տվյալ պահին: Բացի այդ, Facebook-ը հնարավորություն է տալիս տվյալներ ներմուծել Foursquare-ից, որտեղ օրական իրականացվում է ավելի քան 100 միլիոն չեքին: