Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը մշակում է 3D-սկաներ սմարթֆոնների համար
17/04/2014 08:28

Microsoft-ը մշակում է 3D-սկաներ սմարթֆոնների համար

Microsoft ընկերությունը մշակում է տեխնոլոգիա, որը թույլ կտա անցկացնել տարատեսակ օբյեկտների 3D-սկանավորում՝ օգտագործելով սմարթֆոնի տեսախցիկը: Այս ֆունկկցիան ստեղծելու համար օգտագործվելու է հատուկ հավելված, որի օգնությամբ տարբեր կողմերից արվում է օբյեկտի մի քանի լուսանկար, իսկ հատուկ մշակված ալգորիթմն ըստ հերթականության դասավորում է լուսանկարներն ու ներկայացնում դրանք եռաչափ մոդելի տեսքով:

Այս տեխնոլոգիան ստացել է 3D Reconstruction անվանումը: Ներկայացված տեսանյութում կարող եք ինքներդ տեսնել, թե ինչպես են սկանավորում մարդու դեմքը: Կարելի է ենթադրել, որ ապագայում այս տեխնոլոգիան կկիրառվի Nokia և Microsoft բոլոր սմարթֆոնների ու պլանշետների արտադրության մեջ: