Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Project Ara-ն հեղափոխություն է խոստանում բջջային հեռախոսների շուկայում
17/04/2014 08:19

Google Project Ara-ն հեղափոխություն է խոստանում բջջային հեռախոսների շուկայում

Վերջերս կայացած Project Ara կոնֆերանսի ժամանակ բավականին հետաքրքիր մանրամասներ բացահայտվեցին նախագծի մասին, որի շրջանակներրում նախատեսվում է ստեղծել մոդուլային դիզայնով և շարժական բաղկացուցիչ մասեր ունեցող սմարթֆոն:

Չնայած սմարթֆոնի նմուշը դեռևս գտնվում է մշակման ամենավաղ փուլերում և բավականին երկար ժամանակ կա մինչ պատրաստի ապրանքի թողարկումը՝ այնուամենայնիվ հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու Google Project Ara մոդուլային դիզայնով գադջեթի հետ: Պարզվում է՝ այն բաղկացած է լինելու մետաղական կմախքից, որի վրա տեղադրվելու են փոփոխման ենթական մոդուլները:

Տվյալ մոդուլները պարունակում են բոլոր այն բաղկացուցիչ մասերը, որոնք ապահովում են սարքի աշխատանքը, այդ թվում՝ պրոցեսորը, օպերատիվ հիշողությունը, Wi-Fi և բջջային կապի չիպերը, սենսորային դիսփլեյը, ինչպես նաև մարտկոցը, տեսախցիկն ու կուտակային հիշողությունը: Մոդուլները փոխազդում են մեկ ընդհանուր գադջեթի շրջանակներում, իսկ կմախքին ամրանում են հատուկ մագնիսնեի միջոցով, որոնք թույլ են տալիս հեշտությամբ առանձնացնել և փոխել այս կամ այն բաղկացուցիչ մասը: Նշենք, որ Project Ara-ն թողարկվելու է երեք տարբեր չափսերով ու, հետևաբար, մոդուլների տարբեր քանակներով: Project Ara նախագծի իրականացմամբ Google-ը մտադիր է հեղափոխել բջջային հեռախոսների ողջ շուկան: