Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Explay ընկերությունը ներկայացրել է Fresh մոդելի սմարթֆոնը
10/04/2014 13:46

Explay ընկերությունը ներկայացրել է Fresh մոդելի սմարթֆոնը

Explay Fresh սմարթֆոնը ստացել է HD թույլատրությամբ 5 դյույմանի IPS էկրան, 8 Մպ տեսախցիկ և վառ դիզայն:

Սարքի աշխատանքի հիմքում ընկած է 1.3 ԳՀց հաճախականությամբ MТK6582M քառամիջուկ պրոցեսորը, հագեցած է 1 Գբ հիմնական և 4 Գբ կուտակային հիշողությամբ՝ նախատեսված հավելվածների և օգտատիրական տվյալների պահպանման համար: Ցանկության դեպքում microSD քարտի միջոցով հիշողությունը հնարավոր է մեծացնել մինչև 32 Գբ: Սմարթֆոնի ծրագրային հիմքը Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգն է:

Explay Fresh-ը երկքարտանի է, ունի Wi-Fi, Bluetooth 4.0 և GPS կապերի հնարավորություն: Այն ներկայացված է սև, սպիտակ, նարնջագույն, դեղին, երկնագույն և կարմիր գույներով: Սմարթֆոնի քաշը կազմում է 168 գրամ, իսկ չափսերը՝ 138,4х74,3х10 մմ: