Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Meridiist Infinite. Ավտոնոմ լիցքավորմամբ լյուքս դասի հեռախոս
07/04/2014 11:12

Meridiist Infinite. Ավտոնոմ լիցքավորմամբ լյուքս դասի հեռախոս

Ժամացույցների արտադրությամբ զբաղվող Tag Heuer շվեյցարական ընկերությունը ներկայացրել է իր Meridiist լյուքս դասի հեռախոսի նոր տարբերակը: Meridiist Infinite անվանումը ստացած հեռախոսի գլխավոր առանձնահատկությունը ավտոնոմ լիցքավորման հնարավորությունն է, որն իրականացվում է Wysips Crystal տեխնոլոգիայի շնորհիվ:

Meridiist Infinite նախագծին մասնակցել են մի շարք ֆրանսիական ընկերություններ, մասնավորապես՝ Atelier Haute Communication և Sunpartner Technologies ընկերությունները: Հենց վերջինս էլ, ի դեպ, հայտնի է Wysips Crystal տեխնալոգիայով, որը սմարթֆոններին ինքնուրույն լիցքավորվելու հնարավորություն է տալիս: Այն իրենից ներկայացնում է ֆոտոէլեկտրական թափանցիկ նյութ, որը տեղադրվում է հատուկ ծածկույթի և հեռախոսի հեղուկ-բյուրեղային էկրանի միջև և տեսանելի է անգամ անզեն աչքով: Էներգիայի կուտակումը մարտկոցում տեղի է ունենում ավտոմատ կերպով թե՛ բնական, և թե՛ արհեստական լուսավորության ժամանակ:

Meridiist Infinite երկքարտանի հեռախոսն ունի 320х240 պիքսել թույլատրությամբ 2,4 դյույմանի TFT LCD էկրան, 5 Մպ տեսախցիկ, ինչպես նաև 8 Գբ կուտակային հիշողություն:

Շվեյցարական Tag Heuer-ն առաջին ընկերությունն է, որ նման սարք է ներկայացնում վաճառքի. Meridiist Infinite-ը շուկայում կհայտնվի այս տարի: Հայտնի է, որ հեռախոսներն արտադրվելու են սահմանափակ քանակությամբ: Սարքի հստակ գինը դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն 3 900 եվրո արժողությամբ նախորդ մոդելից ավելի մատչելի կլինի: