Nokia-ն ներկայացրել է Lumia սմարթֆոնների շարքը

Nokia-ն ներկայացրել է Lumia սմարթֆոնների շարքը

Microsoft Build կոնֆերանսի շրջանակներում ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է Lumia 630, Lumia 635 և Lumia 930 սմարթֆոնները, որոնք աշխատելու են Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով:

Nokia Lumia 930 սմարթֆոնն ունի օպտիկական կայունացմամբ 20 Մպ PureView տեսախցիկ և 1920x1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանի ClearBlack դիսփլեյ: Սարքը հագեցած է 2 Գբ հիմնական և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, իսկ աշխատանքի հիմքում ընկած է 2.2 Գհց հաճախականությամբ Snapdragon քառամիջուկ պրոցեսորը: Սմարթֆոնը վաճառքի կներկայացվի 2014 թվականի հունիսին, իսկ գինը կկազմի 599 ԱՄՆ դոլար:

Lumia 630 և 635 մոդելները պատկանում են ավելի ցածր գնային սեգմենտի: Դրանք նույնպես աշխատում են Snapdragon քառամիջուկ պրոցեսորով, սակայն էկրանի անկյունագծի երկարությունը կազմում է 4.5 դյույմ: Հասանելի կլինեն Lumia 630-ի ինչպես մի քարտանի, այնպես էլ երկքարտանի տարբերակները, իսկ Lumia 635-ը կունենա 4G/LTE կապի հնարավորություն: Nokia Lumia 630-ը վաճառքի կներկայացվի մայիսին, իսկ Lumia 635-ը հասանելի կլինի ամռանը`189 ԱՄՆ դոլարով: Երկու մոդելներն էլ լինելու են Windows Phone 8.1 հիմքով առաջին սարքերը:

Սմարթֆոններում գործելու է Health and Fitness հավելվածը, որը հետևում է օգտատիրոջ ակտիվությանը:

Կարճ հասցե: geek.am/u/3542.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS