Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC One M8 սմարթֆոնի Mini տարբերակի շնորհադեսը տեղի կունենա մայիսին
03/04/2014 02:13

HTC One M8 սմարթֆոնի Mini տարբերակի շնորհադեսը տեղի կունենա մայիսին

Լրացուցիչ մանրամասներ են հայտնի դարձել HTC One M8 Mini սմարթֆոնի մասին: Որոշակի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն գադջեթի շնորհանդեսը սպասվում է մայիսին, Մեծ Բրիտանիայում: Գնի մասին տեղեկություն դեռևս չկա, սակայն ենթադրվում է, որ այն ավելի մատչելի կլինի քան HTC One M8-ը:

Ինչ վերաբերում է սարքի առանձնահատկություններին, այն ունենալու է unibody-դիզայն և հիմնականում պատրաստված է լինելու ալյումինից, ինչպես և HTC One M8 մոդելը: Նշվել է, որ սմարթֆոնի դիսփլեյն ունենալու է 4.5 դյույմ երկարությամբ անկյունագիծ՝ ավելին, քան նախկինում սպասվում էր: Ընդ որում, էկրանի թույլատրությունը լինեու է ոչ պակաս, քան 720p:

Mini տարբերակում բացակայելու է երկու տեսախցիկներից բաղկացած Duo Camera համակարգը, որով այդքան հպարտանում են նախորդ մոդելի ծրագրավորողները: HTC One M8-ն աշխատելու է Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով ու Android 4.2.2 օպերացիոն համակարգով: