Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lumigon T2 HD. Android հիմքով էլիտար դանիական սմարթֆոն
01/04/2014 11:27

Lumigon T2 HD. Android հիմքով էլիտար դանիական սմարթֆոն

Դանիական Lumigon ընկերությունը ներկայացրել է իր նոր լյուքս դասի սմարթֆոնը: Մոդելն ստացել է Lumigon T2 HD անվանումը: Սարքի աշխատանքի հիմքում ընկած է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և Adreno 320 գրաֆիկայով հարթակը:

Lumigon T2 HD չի դասվում ներկայիս ամենահզոր սմարթֆոնների շարքին, սակայն ունի բավականին հետաքրքիր առանձնահատկություններ: T2 HD-ն ունի 1280×720 պիքսել թույլատրությամբ 4.3 դյույմանի դիսփլեյ՝ պատրաստված Gorilla Glass 3 ապակուց, աշխատում է 1.7 ԳՀց հաճախականությամբ Snapdragon երկմիջուկ պրոցեսորով, հագեցած է 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, ընդ որում հասանելի են նաև 64 Գբ և 128 Գբ տարբերակները: Սարքն ունի դիմային 2.4 Մպ լուսարձակմամբ և հիմնական 13 Մպ տեսախցիկներ, Wi-Fi (b/g/n), Bluetooth 4.0 և NFC կապերի հնարավորություն:

Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է լինելու չժանգոտվող պողպատից և սպասվում է, որ այն վաճառքի կներկայացվի այս տարվա երկրորդ եռամսյակում: Հայտարարված գինը կազմում է 750 եվրո (1028 ԱՄՆ դոլար):