Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կթողարկվի առաջին սմարթֆոնը, որը կունենա 4GB օպերատիվ հիշողություն
31/03/2014 11:11

Կթողարկվի առաջին սմարթֆոնը, որը կունենա 4GB օպերատիվ հիշողություն

Չինական ZTE կորպորացիան պատրաստվում է թողարկել սմարթֆոն, որը կունենա 4GB օպերատիվ հիշողություն: Նշենք, որ սա կլինի աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի օպերատիվ հիշողության նման ծավալ:

Նշենք նաև, որ սմարթֆոնն ունի 5.5″ տրամագծով 1920x1080px կետայինությամբ էկրան: Հիմնական տեսախցիկը 13mp է, իսկ դիմայինը` 2mp: Մարտկոցի հզորությունը 3000 mAh է: Սմարթֆոնն աշխատում է Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով: Պրոցեսորը 2.3 GHz հաճախականությամբ Snapdragon 800 կամ 801 է:

Նշենք, որ 4GB օպերատիվ հիշողությունը մաքսիմալն է 32 բիտանի սարքավորումների համար: Ավել ծավալով օպերատիվ հիշողությամբ կարող են աշխատել միայն 64 բիտանի սարքավորումները: