Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple ընկերությունը 500 միլիոն iPhone է վաճառել
26/03/2014 17:05

Apple ընկերությունը 500 միլիոն iPhone է վաճառել

iPhone-ի պատմության սկզբնական շրջանում փորձագետները չէին հավատում, որ նմանատիպ գադջեթը կարող է այդպիսի հռչակ ձեռք բերել շուկայում:

Օրինակ, Charter Equity Research ընկերության փորձագետ Էդվարդ Սնայդերը վստահորեն հայտարարել էր, որ Apple-ն առաջին տարվա ընթացքում ոչ մի կերպ չի կարողանա վաճառել 10 միլիոն iPhone, այնինչ այդ տարի վաճառքներն հասան 12.8 միլիոն սմարթֆոնի:

Դրանից հետո iPhone-ը տարեցտարի ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց սմարթֆոնների համաշխարհային շուկայում: Այժմ փորձագետները կարծում են, որ մինչ 2014 թվականի ավարտը Apple ընկերությունը վածառած կլինի ավելի քան 600 միլիոն սմարթֆոն: Իսկ ընդամենը հաշված օրեր առաջ վաճառվեց 500 միլիոներորդ հոբելյանական iPhone-ը: