Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC ընկերությունը ներկայացրել է HTC One M8 սմարթֆոնը
26/03/2014 12:25

HTC ընկերությունը ներկայացրել է HTC One M8 սմարթֆոնը

HTC One M8 նոր մոդելի կորպուսի 90%-ը մետաղական է: Սմարթֆոնի աշխատանքի հիմքում ընկած է 2,3 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորով և Adreno 330 գրաֆիկայով հարթակը, իսկ 5 դյույմանի դիսփլեյն ունի 1080p թույլատրություն:

HTC One M8–ը հագեցած է 2 Գբ հիմնական և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD-ով, ինչպես նաև 5 Մպ դիմային և 4 Մպ՝ 1/3 դյույմանի սենսորով հիմնական տեսախցիկներով: Հիմնական տեսախցիկի կողքին տեղադրված է ևս մեկը՝ նախատեսված լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու համար: Այն ստացել է Duo Camera անվանումը: Տեսախցիկներում բացակայում է օպտիկական կայունացման տեխնոլոգիան, որի փոխարեն օգտագործվել է թվային կայունացումը: Կրկնակի LED-լուսարձակումն ապահովում է պատկերի գույների հստակությունը թույլ լուսավորության ժամանակ:

HTC One M8 սմարթֆոնն արդեն հասանելի է շուկայում: Ներկայացվել են սարքավորման մոխրագույն (Gunmetal Gray), արծաթագույն (Glacial Silver) և ոսկեգույն (Amber Gold) տարբերակները: