Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Gionee IUNI U2. չինական հզոր սմարթֆոն
20/03/2014 11:46

Gionee IUNI U2. չինական հզոր սմարթֆոն

Չինական Gionee ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն, որը զգալիորեն տարբերվում է համանման սարքերից: Այն ստացել է IUNI U2 անվանումը և 10.2x65x136.9 մմ չափսերով ալյումինե կորպուս: Սմարթֆոնն ունի 1920х1080 պիքսել թույլատրությամբ 4,7 դյույմանի LTPS դիսփլեյ, աշխատանքի հիմքում ընկած է 2,2 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի  IUNI U2 մոդելի տեսախցիկները`16 Մպ հիմնական և 4 Մպ դիմային, որն օգտագործվել է նաև HTC One մոդելում: Սմարթֆոնի աշխատանքն ապահովում են Android 4.3 և ֆիրմային IUNI օպերացիոն երկու համակարգերը:

Սպասվում է, որ Gionee IUNI U2 վաճառքում կհայտնվի բավականին մատչելի գնով: 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակն արրժենալու է 320 ԱՄՆ դոլար, իսկ 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակը`290 ԱՄՆ դոլար: