Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone 6. խոշորացված դիսփլեյով սմարթֆոնը կգրավի ավելի մեծ թվով օգտատերերի
18/03/2014 10:24

iPhone 6. խոշորացված դիսփլեյով սմարթֆոնը կգրավի ավելի մեծ թվով օգտատերերի

Արդեն վստահորեն կարելի է պատրաստվել նոր սերնդի iPhone-ի թողարկմանը, որի դիսփլեյի չափսը գերազանցելու է 4 դույմը: Հնարավոր է նաև, որ թողարկվի այդպիսի երկու մոդել, այս ամենը ունի հեռուն գնացող նպատակներ: Apple սմարթֆոններից օգտվողներից շատերը, լսելով այս նորամուծության մասին, կփոխարինեն իրենց հին մոդելները նորով, և ավելին` Android-ի օգտատերերի զգալի մասը անցում կկատարի iOS օպերացիոն համակարգի օգտագործմանը:

ISI Group-ի վերլուծաբան Բրայան Մարշալը ենթադրում է, որ Apple-ի կողմից ձեռնարկված այդքան սպասված այս քայլը կարող է արմատապես փոխել iPhone սարքերի թարմացման տենդենցը: Վերջինիս տվյալներով, ամբողջ աշխարհում օգտագործվող iPhone-ների թիվն այժմ գերազանցում է 260 միլիոնը: Ընդ որում, երբ հարցը վերաբերում է նոր թողարկված մոդելի ձեռքբերմանը, iOS օպերացիոն համակարգի օգտատերերը չափազանց հավատարիմ են և հիմնականում ձեռք են բերում այն:

Մարշալը ևս չի անտեսել այդքան սպասված iPhone 6-ի դիսփլեյի չափսերը: Մյուս վերլուծաբանների նման նա էլ կարծում է, որ աշնանը կներկայացվի երկու`4,7 և 5,5 դյույմանի դիսփլեյներով սմարթֆոն: