Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung ընկերությունը 200 միլիոն Galaxy S սմարթֆոն է վաճառել
10/03/2014 23:11

Samsung ընկերությունը 200 միլիոն Galaxy S սմարթֆոն է վաճառել

Գաղտնիք չէ, որ Samsung ընկերության Galaxy S շարքի սմարթֆոնները բավականին մեծ «հռչակ» են վայելում շուկայում: 2010 թվականից ի վեր, երբ թողարկվեց այս շարքի առաջին սմարթֆոնը, կորեական Samsung ընկերությունը վաճառել է ավելի քան 200 միլիոն Galaxy S մակնիշի սարքավորում, այդ թվում` Samsung Galaxy S, Samsung Galaxy S II, Samsung Galaxy S III, Samsung Galaxy S4 և դրանց Mini տարբերակները:

Հետաքրքիրն այն է, որ անցյալ տարվա հունվար ամսին Samsung-ը հայտնել էր միայն 100 միլիոն Galaxy S սմարթֆոնների վաճառքի մասին, ինչը վկայում է այն մասին, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է ևս 100 միլիոնով մեծացնել վաճառքների ծավալը: Այս ցուցանիշն ապացույցն է այն բանի, որ օգտատերերի հետաքրքրությունը նմանատիպ գադջեթների նկատմամբ կտրուկ աճ է գրանցել: Որպես համեմատություն կարելի է դիտարկել նաև Apple ընկերության օրինակը, որը 2007 թվականից մինչև 2013-ի նոյեմբեր ամիսը վաճառել է 421 միլիոն iPhone: