Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 6-ին սպասելիս
09/03/2014 16:40

iPhone 6-ին սպասելիս

Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները մեծ փոփոխություններ են մտցնում կյանքում, ապրելակերպում և ինչպես պարզվում է նաև օրացույցների մեջ: Սուրբ ծննդյան, Զատկի, Ամանորի, Անկախության, Հանրապետության, Երեխաների պաշտպանության օրերի հետ միասին այժմ գոյություն ունի նաև նոր iPhone-ի թողարկման օր, որին շատերը գիտակցաբար կամ անգիտկցաբար սպասում են:

Նոր iPhone-ի թողարկմանը նախորդում են «սպասման» արարողությունները: Ամեն ինչ սկսվում է նախորդ iPhone-ի թողարկումից մեկ-երկու ամիս անց, երբ համացանցում սկսում են տարածվել նոր iPhone-ի կոնցեպտների նկարները և բնութագրիչները: Բազմաթիվ դիզայներներ, լրագրողներ, մասնագետներ և փորձագետներ փորձում են կռահել, թե ինչ նորամուծություններ կլինեն նոր iPhone-ում: Apple-ի կողմից պարբերաբար իրականացվող տեղեկատվական արտահոսքերը միայն ավելի են բորբոքում մարդկանց երևակայությունը: Սույն գործընթացքը գագաթնակետին է հասցվում նոր iPhone-ի թողարկման պահին` վերածվելով Apple-ի խանութների դիմաց բազմահազարանոց հերթերի, և իհարկե, միլիոնավոր iPhone-ների վաճառքների:

Այս տարի մենք սպասում ենք iPhone 6-ին, և ամեն ինչ ընթանում է վերոնշյալ սցենարով: Համացանցն արդեն ողողված է անհատ դիզայներների և դիզնայներական ընկերությունների կողմից ստեղծված կոնցեպտներով և iPhone 6-ի նկարագրությամբ: Պարբերաբար արտահոսքեր են լինում Apple-ի և սմարթֆոնները հավաքող Foxconn ընկերության կողմից:

Լուրերի համաձայն, iPhone 6-ի թողարկումը կարող է կայանալ այս տարվա հուլիս ամսին: Apple-ը միանգամից կթողարկի iPhone 6 շարքի մի քանի մոդել` 4.7 – 5.5″ տրամագծով էկրանով: Էկրանը պատված կլինի շափյուղայից (sapphire, сапфир) պատրաստված պաշտպանիչ շերտով, նշվում է, որ Apple-ը կհրաժարվի Gorilla Glass տեխնոլոգիայից:

Սմարթֆոնը զինված կլինի Apple A8 (64 bit) պրոցեսորով, ներկառուցված հիշողության ծավալը կհասցվի 128 GB-ի, իսկ օպերատիվ հիշողությունը` 2GB: iPhone 6-ը կամ iPhone Air-ը զինված կլինի Retina դիսփլեյով, որի կետայինությունը կկազմի 1920×1080 4.7″ դիսփլեյի և 2272×1280` 5.5″ դիսփլեյի համար: Հիմնական տեսախցիկը կլինի 8MP, իսկ դիմայինը` 3.2MP: iPhone 6-ը զինված կլինի 1800 mAh հզորությամբ մարտկոցով:

Տեղեկություններ կան, որ Foxconn գործարանն արդեն հարյուրից ավել iPhone 6 է արտադրել և դրանք այժմ փորձարկվում են Apple-ի մասնագետների կողմից: