Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թողարկվել է Bliss Pad M1002 երկքարտանի պլանշետը
09/03/2014 15:51

Թողարկվել է Bliss Pad M1002 երկքարտանի պլանշետը

Bliss ապրանքանիշը ներկայացրել է 10,1 դյույմանի երկքարտանի պլանշետը: Գուցե 7 դյույմանի երկքարտանի պլանշետներն արդեն սովորական են դարձել, սակայն լիարժեք չափսերով պլանշետների շարքում սա կարելի է նորույթ համարել: Bliss Pad M1002-ը ձայնային կապի ապահովմամբ բազմաֆունկցիոնալ սարքավորում է, աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Պլանշետն ունի HD 1280х800 թուլյատրությամբ IPS դիսփլեյ, 1 Գբ DDR3 օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև microSD-անցք: Աշխատանքի հիմքում ընկած է CPU 1,2 ԳՀց հաճախականությամբ MTК 8389 (ARM Cortex-A7) քառամիջուկ պրոցեսորը: Սարքավորումը հագեցած է 5 Մպ դիմային տեսախցիկով, Wi-Fi և 3G մոդուլներով, իսկ դիմային հատվածում տեղադրված է 0,3 Մպ տեսախցիկը` նախատեսված վիդեոզանգեր կատարելու համար: Bliss Pad M1002-ի չափսը կազմում է 175 x 245 x 9,3 մմ, իսկ քաշը`615 գրամ: