Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
IDC. 2014-ին սմարթֆոնների համաշխարհային շուկայի աճը կկազմի 19.3%
28/02/2014 11:38

IDC. 2014-ին սմարթֆոնների համաշխարհային շուկայի աճը կկազմի 19.3%

IDC հայտնի վերլուծական ընկերության տվյալների համաձայն 2014թ.-ի ընթացքում սմարթֆոնների համաշխարհային շուկայի աճի տեմպերը զգալիորեն կնվազեն և անցյալ տարվա 39.2% աճի փոխարեն կգրանցվի 19.3% աճ: Ընկերության կողմից տրված կանխատեսման համաձայն 2014թ.-ին արտադրող ընկերությունների կողմից կառաքվի մոտ 1.2 միլիարդ սմարթֆոն:

IDC-ի մասնագետների կարծիքով 2017թ-ին սմարթֆոնների շուկան կաճի միայն 8.6%-ով, իսկ 2018թ.-ին՝ 6.2%: Սմարթֆոնների շուկայի աճի տեմպերի կրճատումն առավելապես կզգացվի զարգացած երկրներում, Ճապոնիայի դեպքում անգամ սպասվում է շուկայի կրճատում:

Աճի տեմպերի զգալի անկումն արտադրող ընկերություններին ստիպում է փոխել ռազմավարությունը: Առաջին հերթին դա անդրադառնում է սարքավորումների գների վրա՝ սրվող մրցակցային մթնոլորտում ընկերությունները ստիպված են լինում իջեցնել սարքավորումների գները: IDC-ի տվյալների համաձայն 2013թ.-ին մեկ սմարթֆոնի միջին արժեքը կազմել է 335 դոլար, 2014-ի համար կանխատեսվում է 308 դոլար ցուցանիշը, իսկ 2018թ.-ին՝ 260 դոլար:

2014թ.-ին Android-ի մասնաբաժինը կկազմի 78.9%, իսկ 2018թ.-ին՝ 76%: iOS-ի մասնաբաժինը 2014-ին կկազմի 14.9% և մինչ 2018թ. զգալի փոփոխություններ չի կրի: Windows Phone-ի համար կանխատեսվում են հետևյալ ցուցանիշները՝ 2014` 3.9%, իսկ 2018` 7%: