Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
25 դոլար արժողությամբ սմարթֆոն
25/02/2014 12:12

25 դոլար արժողությամբ սմարթֆոն

Այժմ վաճառքում առկա 20-40$ արժողությամբ բջջային հեռախոսներն օժտված են կապի մինիմալ հնարավորություններով: Ոմանք այդ հեռախոսները գերադասում են, քանի որ նախապատվությունը տալիս են բջջային «հասարակ» տեխնոլոգիաներին, ոմանց  համար էլ դրանք միակ հեռախոսներն են, որ կարող են իրենց թույլ տալ: 

Mozilla-ն և Spreadtrum-ը Բարսելոնայում ընթացող Mobile World Congress 2014-ի շրջանակներում ներկայացրել են Firefox OS-ով աշխատող սմարթֆոն, որի գինը պետք է կազմի 25 ԱՄՆ դոլար: Այո, այո` 25 ԱՄՆ դոլար: Այսպիսով, սույն սարքավորումը հնարավորություն կտա չափազանց սահմանափակ միջոցներով մարդկանց օգտվել բջջային առաջատար տեխնոլոգիաներից:

Սմարթֆոնի կարողությունների մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կունենա 3.5″ էկրան և օժտված կլինի Wi-Fi-ով, Bluetooth-ով, տեսախցիկով և FM ռադիոյով: