Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia-ն թողարկում է առաջին Android սմարթֆոնը
24/02/2014 13:11

Nokia-ն թողարկում է առաջին Android սմարթֆոնը

ՏՏ աշխարհի վերջին ժամերի ամենահետաքրքիր նորություններից մեկն այն է, որ Nokia-ն թողարկել է իր առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Փորձագետներից շատերն այս իրադարձությունը գնահատում են, որպես Nokia-յի և Microsoft-ի կողմից սմարթֆոնների օպերացիոն համակարգերի ոլորտում իրենց պարտության ընդունում:

Nokia-յի հայտարարության համաձայն ընկերությունը սկսում է Nokia X, X+ և XL սմարթֆոնների արտադրությունը, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով: Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ Android-ը զգալի փոփոխությունների կենթարկվի: Առաջին հերթին Microsoft-ը կփորձի առաջ մղել իր ծառայություններն ու հավելվածները: Մասնավորապես սմարթֆոնի մեջ որոշակի բոնուսներով ներառված կլինի Skype-ը: Ամպային ծառայությունները նույնպես կլինեն Microsoft-ինը:

Սմարթֆոնն ունի 4″ էկրան` 800×480 կետայինությամբ: Պրոցեսորը` 1GHz Snapdragon: Աշխատում է Android 4.1 համակարգով: Սմարթֆոնի գինն աճող շուկաներում կլինի հետևյալը` X – 125 $, X+ – 135$, XL – 150$: