Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«ԱրմենՏել»-ը նվազեցրել է ռումինգում շարժական ինտերնետի սակագինը
16/01/2014 16:51

«ԱրմենՏել»-ը նվազեցրել է ռումինգում շարժական ինտերնետի սակագինը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է ռոումինգում շարժական ինտերնետի սակագնի իջեցման մասին՝ շարժական կապի բոլոր բաժանորդների համար:

Ընկերությունից տեղեկացնում են, որ այժմ Beeline բաժանորդները, ռոումինգում միանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Beeline սակագնային գոտում ներառված օպերատորների ցանցին, յուրաքանչյուր մեգաբայթ ինտերնետ-տրաֆիկի համար կվճարե 250 դրամ։

Beeline սակագնային գոտում ներառված են հետևյալ օպերատորները՝ Beeline (Ռուսաստան), Mobitel (Վրաստան),  KarTel (Ղազախստան), Tacom (Տաջիկստան), Sky Mobile (Ղրղզստան), Unitel (Ուզբեկստան), Kyivstar (Ուկրաինա) և Wind (Իտալիա)։

Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն հետևյալ հրահանգը #351*0000#։

Հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են միացնել ռոումինգ ծառայությունը ներկայացնելով անձնագիր և լրացնելով համապատասխան հայտը Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկում։

Իրավաբանական անձիք պետք է լրացուցիչ ներկայացնեն լիազորագիր շարժական կապի կորպորատիվ փաթեթի պատասխանատուի անունից։

Հավելյալ տեղեկատվություն ռոումինգ ծառայությունների, ռոումինգում գտնվելիս հաշվեկշիռը վերալիցքավորելու վերաբերյալ կարել է ստանալ՝ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ  www.beeline.am կայք։