Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
VivaCell-MTS-ը, Beeline-ը և Orange-ը ներկայացրել են Ամանորին սպասարկած sms-ների և զանգերի վիճակագրությունը
13/01/2014 19:04

VivaCell-MTS-ը, Beeline-ը և Orange-ը ներկայացրել են Ամանորին սպասարկած sms-ների և զանգերի վիճակագրությունը

VivaCell-MTS-ը, Beeline-ը և Orange-ը ներկայացրել են Ամանորին սպասարկած sms հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունը:

Այսպես, 2013 թվականի դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն և 19,552,223 զանգ, իսկ 2014 թվականի հունվարի 1-ին` 3,336,833 կարճ հաղորդագրություն և 20,594,997 զանգ: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014 թվականի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով:

Beeline-ի («ԱրմենՏել») բջջային ցանցը 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014 թվականի հունվարի 1-ին սպասարկել է մոտ 14.7 մլն ելքային և մուտքային զանգ։ Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցում ուղարկված և ստացված SMS հաղորդագրությունների քանակը կազմել է ավելի քան 1.2 մլն: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության արտաքին կապուղիներով փոխանցվել է ավելի քան 347 ՏԲ ծավալով տվյալ, իսկ ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, Beeline բջջային ցանցի և լայնաշերտ ինտերնետի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 1.5 ՊԲ ինտերնետ տրաֆիկ։

2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014 թվականի հունվարի 1-ին Orange-ի ցանցն, ընդհանուր առմամբ, սպասարկել է մուտքային և ելքային 6,316,179 զանգ: Նույն ժամանակահատվածում Orange-ի բաժանորդներն ուղարկել են 607,181 կարճ հաղորդագրություն: