Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թողարկվել է տիտանե Android սմարթֆոն՝ սահմանափակ քանակությամբ
25/12/2013 15:19

Թողարկվել է տիտանե Android սմարթֆոն՝ սահմանափակ քանակությամբ

«Էլիտար» սմարթֆոնների արտադրությամբ հայտնի Gresso ընկերությունը թողարկել է նոր սմարթֆոն՝ սահամանափակ քանակությամբ: Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը պատվել է տիտանե պատյանով:

Սմարթֆոնը ստացել է 4,5 դույմանոց սենսորային էկրան, որի թողունակությունը 960×540 պիքսել է: Սմարթֆոնն աշխատում է 1,2 ԳՀզ հզորությամբ պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին կրիչի ծավալը հավասր է 32 ԳԲ, իսկ տեսախցիկը 8 մեգապիքսելանոց է:

Սմարթֆոնը թողարկվել է 3 տարբերակով: Radical R1-ն արժե 1800 ԱՄՆ դոլար: Այն պատված է սովորական տիտանե պատյանով: Radical R2-ն ու Radical R3-ը բացի տիտանե պատյանից, ստացել են նաև սպիտակ և դեղին ոսկուց պատրաստված լոգոտիպ և արժեն 2300 ԱՄՆ դոլար:

Վաճառքում առկա է այս սմարթֆոնի միայն 999 մոդել: