Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար
24/12/2013 13:04

Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար

Գերմանական P3 աուդիտորական ընկերության կողմից Հայաստանում և եվրոպական մի շարք այլ երկներում կատարվել է միջազգային ուսումնասիրություն, որի արդյունքներով՝ 3G ինտերնետից սմարթֆոններով օգտվելու արագության չափանիշով Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն առաջինն է Հայաստանի օպերատորների և առաջին անգամ՝ նաև Եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում:

Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես, օրինակ, մուտքը վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը և վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը:

«Հայաստանում և անգամ Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում առաջինը ճանաչվելը մեզ համար կարծես ամանորյա նվեր լինի, որը պարգևատրում է մեր աշխատակիցների ջանքերը: Ամբողջ տարի մենք աշխատել ենք, որպեսզի Orange-ի խանութներում ստեղծենք սմարթֆոնը լավ առաջարկի հետ ձեռք բերելու ամենագրավիչ պայմանները. լայն ընտրություն, լավ գին, ապառիկ  0%-ով, լավագույն հետվաճառքային սպասարկումը, հեռախոսների ապահովագրություն: Այժմ մեզ համար շատ ուրախալի է նշել, որ երբ Orange-ի խանութներում բաժանորդները ձեռք բերեն սմարթֆոններ մեր ծառայությունների հետ միասին, նրանք նաև կօգտվեն բջջային ինտերնետի լավագույն որակից ու արագությունից», – նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը:  

Նշենք, որ P3 communications ՍՊ ընկերությունն ավելի քան 10 տարի խորհրդատվական, տեխնիկական և փորձագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին: Ի թիվս մի շարք այլ ծառայությունների՝ P3 communications ընկերությունը նաև շարժական լայնաշերտ ցանցերի բազմաթիվ անկախ փորձարկումներ է իրականացնում միջազգային անլար կապի խոշոր օպերատորների համար, ինչպիսիք են Telefónica Group, Vodafone Group, Deutsche Telekom/T-Mobile և Ֆրանս Տելեկոմ/Orange ընկերությունները: