Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Orange-ը թողարկել է My Orange բջջային հավելվածի թարմացված տարբերակը
20/12/2013 19:08

Orange-ը թողարկել է My Orange բջջային հավելվածի թարմացված տարբերակը

Orange-ը Play Store-ում թողարկել է My Orange բջջային հավելվածի երկրորդ թարմացված տարբերակը:

Orange-ից հայտնում են, որ նոր տարբերակը, ի թիվս նախորդ հնարավորությունների, թույլ է տալիս բաժանորդներին նաև օգտվել մի շարք լրացուցիչ ծառայություններից՝ ակտիվացնել «Սպասազանգ» ծառայությունը, ինչպես նաև օգտվել «Ձայնային փոստարկղ», «Փակ համար», «Լրացուցիչ ժամանակ» ծառայություններից և այլն:

Այժմ My Orange բջջային հավելվածի շնորհիվ նաև կարելի է բաժանորդագրվել հորոսկոպի, եղանակի տեսության, տարադրամի փոխարժեքի ծանուցման ծառայություններին:

My Orange բջջային հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում՝ ստեղծված Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: