Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տոներին ընդառաջ Orange-ն իջեցրել է ռոմինգի սակագինը
16/12/2013 11:11

Տոներին ընդառաջ Orange-ն իջեցրել է ռոմինգի սակագինը

Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է հատուկ սակագին ամանորյա արձակուրդներին ամենաշատ այցելվող երկրներում՝ Եգիպտոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Հորդանան, Թաիլանդ, Շրի Լանկա և Հնդկաստան: Այս երկրներում դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը ռոմինգից օգտվելիս մուտքային զանգերի համար կգործի 65 դր/ր հատուկ սակագինը:

Ընկերությունից նաև հիշեցնում են, որ Orange-ը ռոմինգի ցածր սակագին է առաջարկում նաև Orange Գոտու 21 երկրներում՝ 250 դրամ/րոպե մուտքային և ելքային զանգերի համար:

Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Մոլդովան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Իսրայելը և Բելգիան:

Orange Գոտու հատուկ սակագները գործում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Լատվիայում և Չեխիայում:

Orange ռոմինգի ծառայության մասին ավելին՝ այստեղ: