Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Orange-ը ներկայացել է նոր առաջարկներով
10/12/2013 18:05

Orange-ը ներկայացել է նոր առաջարկներով

Ամանորին ընդառաջ Orange-ը ներկայացել է նոր առաջարկներով:

Ընկերությունից հայտնում են, որ բոլոր նրանք, ովքեր այսօրվանից մինչև 2014թ. հունվարի 31-ը մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ ընդմիշտ: Առաջարկը հասանելի է լինելու միայն առաջին 10 000 բաժանորդների համար:

Ամանորի առթիվ Orange-ն առաջարկում է նաև միայն դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 31-ը ձեռք բերել Minno 8 պլանշետը հատուկ գնով: Այս պլանշետն արտադրված է վերջերս ներկայացված Armtab պլանշետն արտադրող Technology and Science Dynamics ընկերության կողմից: Minno 8 պլանշետը հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ գնով Orange Ինտերնետին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում: Առաջին դեպքում պլանշետի գինը կլինի 89 000 դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ 79 000 դրամ: Minno 8 պլանշետը կարելի է ձեռք բերել նաև MyFi-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ միաժամանակ ձեռք բերելով պլանշետը 89 000 դրամով, իսկ MyFi սարքը՝ սկսած 1 դրամից: Minno 8 պլանշետն առանց բաժանորդագրության արժե 109 000 դրամ:

Միևնույն ժամանակ, բոլոր նրանք, ովքեր 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ. հունվարի 15-ը կմիանան Orange-ին և ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կակտիվացնեն Orange «Իրար հետ» փաթեթ (2-4 անդամներով), մի ամբողջ տարի իրար հետ կխոսեն անվճար այնքան, որքան ցանկանան: Ավելին, նրանք նաև ձեռք կբերեն փաթեթում ներառված իրենց բոլոր մտերիմների հետ Փարիզ մեկնելու հնարավորություն (ուղեգիրը ներառում է ինքնաթիռի տոմս և հյուրանոց): Ուղեգիր կստանան նշված ժամանակահատվածում ակտիվացված 1 000-րդ և 10 000-րդ փաթեթների բոլոր անդամները:

Իրար հետ անվճար խոսելու առաջարկը կգործի կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդների համար, ովքեր կարող են փաթեթում ներառել նաև Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական ծառայություններից օգտվող բաժանորդների: Մինչև հունվարի 15-ը  Orange-ին միանալու դեպքում բաժանորդն ամբողջ 2014 տարվա ընթացքում անվճար կխոսի իր Orange «Իրար հետ» փաթեթի անդամների հետ, անգամ եթե ստեղծի այլ փաթեթ կամ միանա այլ փաթեթի: Orange «Իրար հետ» փաթեթ ստեղծելու կամ նոր անդամ հրավիրելու համար պարզապես անհրաժեշտ է հավաքել *140#:

Առաջարկներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ընկերության վերբկայքում: