Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Instagram-ն արդեն հասանելի է նաև Windows Phone-երի համար
21/11/2013 14:25

Instagram-ն արդեն հասանելի է նաև Windows Phone-երի համար

Facebook ընկերության Instagram հավելվածն արդեն հասանելի է նաև Windows Phone-երի համար: Հավելվածի բետա-տարբերակն անվճար կարելի է բեռնել Windows Phone Store-ից:

Facebook ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան օգտվել և մնացած օգտատերերին ներկայացնեն իրենց տեսահոլովակներն ու նկարները:

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Facebook ընկերությունը ընդունել է նման որոշում, քանի որ այս տարվա երրորդ եռամսյակում Windows Phone-երի վաճառքն ավելացել է շուրջ 156%-ով: Հաշվետու երեք ամսում վաճառվել է 9,6 մլն Windows սմարթֆոն:

Հարկ է նշել, որ ծրագրի բետա-տարբերակում հնարավոր չէ բեռնել տեսահոլովակներ, ինչպես նաև հավելվածն աշխատում է միայն Windows Phone 8 օպերացիոն համակարգով: