Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 5S-ը
10/09/2013 22:05

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 5S-ը

Քիչ առաջ Apple Կորպորացիայի կենտրոնակայանում ներկայացվել է iPhone սմարթֆոնների շարքի վերջին մոդելը` iPhone 5S.

Նոր սմարթֆոնը զինված է ավելի արագ պրոցեսորով, ունի ավելի շատ գունային տարբերականեր, ավելի լավ տեսախցիկ, մատնահետքերի սենսոր և այլ նորարություններ:

iPhone 5S կթողարկվի 3 գունային տարբերակներով` ոսկեգույն, արծաթագույն և մուգ մոխրագույն: Սև iPhone 5S չի լինի:

Սմարթֆոնում տեղադրված է նոր պրոցեսոր` 64-bit A7` 1 միլիարդ տրանզիստորներով, ինչն նախորդ մոդելի համեմատ ապահովում է աշխատանքի արագության կրկնապատկում:

Երկարաձգված է նաև մարտկոցների գործունեության ժամկետը: Նոր iPhone-ը LTE կապով 10 ժամ կաշխատի ինտերնետում, 250 ժամ` դադարի վիճակում, նաև հնարավոր է 40 ժամ անընդմեջ երաժշտություն լսել:

Կարծում ենք, որ շուտով նոր մոդելի մասին այլ մանրամասներ ևս կպարզվեն: