Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iOS-ը կրնկակոխ հետապնդում է Android-ին
11/07/2013 21:27

iOS-ը կրնկակոխ հետապնդում է Android-ին

Kantar գործակալության անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ սմարթֆոնների շուկայում Apple-ի iOS-ին հաջողվել է 3.5 տոկոսային կետով ավելացնել իր մասնաբաժինը և հասնել 41.9% ցուցանիշի: Միևնույն ժամանակ Android-ի մասնաբաժինն աճել է միայն 0.1%-ով և կազմել 52%: Windows Mobile-ի բաժինը 4.6% է: Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Windows Mobile-ի ցուցանիշը 5.6% էր: Ինչպես տեսնում ենք Apple-ին հաջողվել է զգալիորեն մոտենալ Google-ին:

Առաջատար հեռահաղորդակցական ընկերությունների կողմից սմարթֆոնների վաճառքների ծավալների բաշխվածությունը հետևյալն է. Verizon WireLess` 34.6%, AT&T` 29%, Sprint` 12.7%, T-Mobile` 10.1%:

Մասնավորապես AT&T-ի կողմից վաճառված սմարթֆոնների 60%-ն iPhone է, Verizon Wireless-ի դեպքում այդ թիվը 43.8% է, իսկ T-Mobile-ի` 31%: