Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
APPLE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԱՏՉԵԼԻ» IPAD-Ի ԹՈՂԱՐԿՄԱՆԸ
30/04/2013 01:27

APPLE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԱՏՉԵԼԻ» IPAD-Ի ԹՈՂԱՐԿՄԱՆԸ

Apple ընկերությունը կարող է հետաձգել նոր iPad mini 2-ի ցուցադրությունը, քանի որ սկսել է iPad mini-ի «բյուջետային/մատչելի» տարբերակի նախագծումը:

Նոր պլանշետը կունենա յոթ դույմանոց Retina էկրան, որի չափսերի փոքրացումը ընկերության ինժեներների համար դժվարություններ կստեղծի, քանի որ փոքրացման հետ մեկտեղ հարկավոր է էկրանին նույն կարգի բարձր որակ հաղորդել:

Նոր «բյուջետային» iPad-ը կաշխատի Apple A5 պրոցեսորով և 8GB ներքին հիշողությամբ: Պլանշետի արժեքը կանխատեսվում է 199-249 ԱՄՆ դոլար, ինչը բավականին զարմանալի գին է Apple-ի արտադրանքի համար:

Բացի «բյուջետային» iPad-ի ստեղծումից, ընկերությունն այս տարվա աշնանը պատրաստվում է թողարկել iPad դասի նոր մոդելը՝ iPad 5-ը, որի էկրանի տրամագիծը հավասար կլինի 9,7 դույմի: