Web

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։

WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով $1,3 մլրդ պարգևավճար, որը կարող էին ստանալ, եթե աշխատեին ընկերությունում մինչև 2018 թվականի նոյեմբերը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ աղբյուրներին։

Էկտոնը դուրս է եկել Facebook-ից 2017 թ-ի սեպտեմբերին, և WSJ-ի տվյալներով՝ կորցրել է 900 մլն դոլար։ Կումը լքել է ընկերությունը 2018 թվականի մայիսին և կորցրել 400 մլն դոլար։

The Wall Street Journal-ի լրագրողները ևս պարզաբանել են WhatsApp-ի հիմնադիրների դուրս գալը Facebook-ից, ըստ որի՝ նրանց և Facebook-ի ղեկավարության միջև անհամաձայնություններ են առաջացել մեսենջերի մոնետիզացման ռազմավարության և օգտագերերի տվյալները գովազդի համար օգտագործելու պատճառով։

WhatsApp-ի հիմնադիրները գովազդին դեմ են և միշտ հանդես են եկել օգտատերերի անձեռնմխելիության օգտին այն դեպքում, երբ Facebook-ը միջոցներ էր փնտրում 22 մլրդ դոլարով WhatsApp-ի լսարանը գնելու համար։ Սոցիալական ցանցը 2004 թվականից օգտագործում է մարդկանց տվյալները և նրանց գործողությունները՝ գովազդի վաճառքի համար։ Այժմ Facebook-ի եկամուտների 90 %-ը գովազդից է։

2014 թվականին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը WhatsApp-ի հիմնադիրներին հայտարարել էր, որ ընկերությունը չի ծրագրում խառնվել նրանց գովազդային քաղաքականությանը։ Կողմերի միջև կնքված պայմանագրում անգամ մտցվել է առանձին կետ, ըստ որի Կումը և Էկտոնը կարող են ժամկետից շուտ հեռանալ ընկերությունից և ստանալ իրենց պարգևատրումները Facebook-ի կողմից, եթե ընկերությունը շարունակի «լրացուցիչ նախաձեռնությունները մոնետիզացիայի ուղղությամբ»։

WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ Էտոնը մինչև դուրս գալը ցանկանում էր օգտվել այդ իրավունքից, սակայն հրաժարվել է, երբ Facebook-ը հայտարարել էր, որ պատրաստ է դիմել դատարան։

Facebook-ի և WhatsApp-ի հիմնադիրների միջև եղել են նաև այլ տարաձայնություններ։ 2017 թվականի հունվարին WhatsApp-ի թիմը՝ բաղկացած 200 մարդուց, ժամանել է Մաութին-Վյու՝ Մենլո պարկում գտնվող Facebook-ի գլխամասային գրասենյակ։ Մեսենջերի որոշ աշխատակիցների նյարդայնացրել է Facebook-ի աղմկոտ տարածքը՝ մի շարք ռեստորաններով և խանութներով։ Նրանք անգամ գրասենյակում պաստառներ են փակցրել․ «Խնդրում ենք, պահպանե՛ք լռություն», ինչից հետո Facebook-ի աշխատակիցները հումորով ասում էին՝ Welcome to WhatsApp — Shut up! («Բարի գալուստ WhatsApp — Լռե՛ք»)։

WSJ զրուցակիցներից մեկը ասել է, որ Կումը երբեմն վիճում էր Ցուկերբերգի և Facebook-ի այլ թոփ-մենեջերների հետ մանրուքների պատճառով, օրինակ՝ սեղանների մոդելի պատճառով, որը ընկերությունը ցանկանում էր գնել WhatsApp-ի համար։

WhatsApp-ի հիմնադիրների գնալուց հետո ծառայության ղեկաավարումը անցել է Facebook-ի թոփ-մենեջերներից մեկին՝ Քրիս Դենիելսին։ Նա պետք է գտնի բիզնես-մոդել, որը առանց վնասելու WhatsApp-ի առանձնահատկություններն ու 1.5 մլրդ օգտատերերին, հնարավորություն կտա իրականացնել մեսենջերի բարձր վաճառքը։