Web

Instagram-ում այսուհետ կարելի է բաժանորդագրվել #hashtag-երին

Instagram-ը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին։ Մինչ այս օգտատերերը հնարավորություն ունեին բաժանորդագրվելու կամ հետևելու միայն այլ օգտատերերի։ Դեկտեմբերի 12-ից գործարկվել է նաև #hashtag-երին հետևելու հնարավորությունը։

#hashtag-երը օգտատերերին հնարավորություն են տալիս հավելյալ տեղեկատվություն հայտնելու իրենց լուսանկարների կամ տեսանյութերի մասին։ Դրանք անչափ տարածված և կիրառվող են ինստագրամում։ Հեշթեգերի ճիշտ կիրառությունը օգտատերերին կարող է բազմաթիվ նոր բաժանորդներ բերել։