Beeline-ը` ըստ սպառողների, տարվա լավագույն բջջային օպերատոր

Beeline-ը երախտագիտությամբ հայտնում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2019» քվեարկության արդյունքներով «Բջջային օպերատոր» անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին։

«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս տարվա նոյեմբերին առցանց և առերես տարբերակներով կազմակերպել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019»  ամենամյա մրցանակաբաշխության քվեարկությունը։ Հարցմանը մասնակցել է 1083 սպառող, որոնց 44%-ն ընտրել է Beeline-ը՝ որպես լավագույն բջջային օպերատոր։

«Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, նվիրվածության և բարձր գնահատականի համար։ Ձեր շնորհիվ է, որ Beeline-ն արժանացել է  «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» մրցանակին։ Ձեր հետադարձ կապը միշտ մոտիվացնում է մեզ, դրդելով էլ ավելի տքնաջան աշխատանքի, նոր նվաճումների և  ինովացիոն առաջարկների», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր սպառողը պաշտպանված լինելու համար պետք է լինի իրազեկված և գրագետ, հենց այդ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը կազմակերպելով իր առջև նպատակ է դրել խթանել հայրենական ապրանքանիշերի զարգացումը, որ սպառողը իմանա տեղական արտադրողներին։ Մրցանակաբաշխության առաքելությունն է՝ լինել ամենաթափանցիկ և իսկապես ժողովրդական, քանի որ անվանակարգերի հաղթողներին ընտրում են անմիջապես սպառողները», - նշեց «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2019» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2013 թվականից ի վեր, իսկ «Բջջային օպերատոր» անվանակարգը ընդգրկվել է հարցման մեջ անցած տարի։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: