Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակի «ռոումինգ» բառը։

Մեկնաբանությունը պետք է ունենա կարգախոսի բնույթ։ 15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքում պատահական ընտրանքով հերթականությամբ կընտրվեն երեք հաղթողները: Հաղթողներից առաջինը կստանա մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս երկու հոգու համար։ Մյուս երկուսը կստանան մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։ Մրցանակները հանձնելու է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով նաև հաղթողների համար շրջայց կկազմակերպի ընկերության նոր Open Space-ում։

«Ամառային հանգստյան այս թեժ օրերին ռոումինգ ծառայությունները շատ արդիական են, և մենք որոշեցինք այսպիսի հաճելի անակնկալ մատուցել մեր բաժանորդներին ու նրանց ստեղծագործելու առիթ տալ։ Սիրով հրավիրում ենք ֆեյսբուքի ակտիվ օգտատերերին հետևել մեր էջին, մրցույթի մասին գրառման տակ մեկնաբանություն թողնել և ստանալ մրցանակներից մեկը շահելու հնարավորություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ընտրված 15 մեկնաբանությունների միջև խաղարկությունը կիրականացվի Fanpage Karma պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն։

Մանրամասն տեղեկություններ մրցույթի կանոնների և մասնակցության վերաբերյալ կարելի է գտնել www.beeline.am կայքում: