Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է Bitmoji էմոջիների հավաքածուների հավելվածը։ 2016թ.-ի առաջատար Snapchat-ը նահանջել է երկրորդ հորիզոնական, եռյակը եզրափակում է Youtube-ը։

Չորրորդ հորիզոնականում է Facebook Messenger-ը, 5.՝ Instagram, 6. Facebook, 7. Google Maps, 8. Netflix, 9. Spotify, 10. Uber, 11. Gmail, 12. Pandora Music, 13. Amazon, 14. WhatsApp, 15. Wish, 16. Twitter, 17. Soundcloud, 18. Google Chrome, 19. Waze, 20. Lyft:

Ինչպես և սպասում էր, առաջատար հավելվածների ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ունեն Google և Facebook կորպորացիաները։ Որոնողական հսկան ներկայացված է 5 հավելվածով, իսկ առաջատար սոցիալական ցանցը՝ 4։