Ucom. ավելի շատ ալիքներ` ավելի քիչ վճարով

Մինչև հոկտեմբերի 15-ը՝ 6 ամիս շարունակ Ucom ընկերության հեռուստատեսային ծառայություններից օգտվող բաժանորդները կունենան բացառիկ հնարավորություն մատչելի ամսավճարով թեմատիկ հեռուստաալիքների փաթեթներ ավելացնելու իրենց uTV ծառայությանը։ Առաջարկի շրջանակներում U!TV Select, 3Play Select, 4Play Select, 3Play Lite սակագնային պլաններից և U!TV Մարզային առաջարկից օգտվող, պարտավորությամբ և առանց պարտավորության նոր և առկա բաժանորդներն նախընտրելի առանձին հեռուստաալիքի փոխարեն կկարողանան ավելացնել թեմատիկ ալիքների մի ամբողջ խումբ՝ դրա դիմաց վճարելով ավելի փոքր ամսավճար։ 

«Այս հատուկ առաջարկը հատկապես այն հեռուստասերների համար է, ովքեր ունեն թեմատիկ նախասիրություններ և կցանկանային խնայել հավելյալ ալիքների համար վճարվող ընդհանուր գումարի մինչև 40%-ը։ Սա հրաշալի լուծում է բոլոր կինոսերների, մանկական կամ սպորտային բովանդակություն նախընտրող մեր հեռուստադիտողների համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մասնավորապես Кинохит, Киномикс, Amedia Premium HBO, TV 1000, ViP COMEDY, ViP MEGAHIT, Наше Новое Кино, FOX և Viasat Action TV 1000 ֆիլմերի հեռուստաալիքները ներառող փաթեթի ամսավճարը 1400 դրամ է։ Իսկ О!, TiJi, Cartoon Network, Nickelodeon HD, Рыжий, Карусель և Da Vinci Learning մուլտֆիլմերի հեռուստաալիքներով փաթեթի ամսավճարը 1000 դրամ է։ Սպորտի երկրպագուները կարող են HD որակով դիտել Eurosport 2 HD, Setanta Sport Plus HD, Eurosport 1 HD, Viasat Sport HD և Setanta Sport HD հեռուստաալիքների փաթեթն ամսական ընդամենը 1000 դրամով։   

Հավելենք, որ փաթեթի արժեքը վճարվում է ի լրումն Ucom-ի հեռուստատեսային ծառայության ամսավճարին։