Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել

Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անցկացնում է մրցույթ՝ նվիրված ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության տոնին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սիրելի անձին շնորհավորել՝ օգտագործելով 7 բառ, և նշել նրա էջը նույն մեկնաբանությունում։ 15 ամենաշատ հավանած մեկնաբանությունից հատուկ ծրագրի միջոցով՝ պատահական ընտրանքի սկզբունքով կընտրվեն երեքը, որոնք էլ կստանան նվերներ՝ Huawei AM61 անլար ականջակալ և Puridea X01 շարժական մարտկոց (powerbank)․

«Ապրիլի 7-ն այն գեղեցիկ տոներից է, երբ ցանկանում ենք ամենագեղեցիկ խոսքերն ասել սիրելիներին։ Իսկ դրա հետ նաև հաճելի և օգտակար նվեր ստանալը, կարծում եմ, հիանալի լրացում կլինի։ Սիրով շնորհավորում եմ բոլոր ներկա և ապագա մայրերին այս հիանալի և ջերմ տոնի կապակցությամբ, դե իսկ մենք ցանկացած առիթ օգտագործում ենք մեր թանկագին բաժանորդներին հաճելի անակնկալներ մատուցելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մեկնաբանությունները կարելի է տեղադրել մինչև 2019 թ. ապրիլի 5-ի 14:00-ը։ Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 6-ին ժամը 14։00-ին Beeline Armenia Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։  

Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։