
Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող 50-ից ավել թիմ։ Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ, սակայն այս տարի դիմում-հայտ ներկայացրած ստարտափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։ Մրցույթը հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված ստարտափների համար։ Ստարտափներից շատերն առաջարկում են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ։ Ոլորտների ընտրությունը նույնպես բազմազան է, և ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, ֆինանսների ոլորտներում և էլեկտրոնային առևտրում:
«Ստարտափներից ոմանք լուծումներ են առաջարկում կրթության ոլորտում, մասնավորապես ծրագրավորման ուսուցման տարբեր եղանակների և փորձառությունների վերաբերյալ, ինչը նույնպես համահունչ է միջազգային շուկայում տիրող տենդենցներին։ Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին և այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։
«Իր ձևաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաև աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Seedstars Երևան» սթարթափների մրցույթի մասնակցության դիմում-հայտերը դեռ ընդունվում են և հետաքրքրված ստարտափները կարող են դիմել՝ այցելելով http://bit.ly/2vUOQns կայք և մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում:
-
17:21 27/11/23Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
-
12:27 21/11/23Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
-
12:31 02/11/23Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
-
11:15 20/10/23Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն առաջին ուղղակի ներդրումն է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲԸ բաժնետոմսերում
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ