252
2501
Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ շուրջ 40 զորացրված երիտասարդի համար

Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ շուրջ 40 զորացրված երիտասարդի համար

Սիներջի ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի աջակցման համար:   «Շատ ուրախ ենք, որ ԻՏՁՄ անդամ կազմակերպությունը՝ ի դեմս Սիներջի ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում», նշել է Կ. Վարդանյանը: Նա նաև կարևորել է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը:

Խոսելով դասընթացի մասնակից երիտասարդների հետ Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նշել է. «Մեր թիմը բարձր է գնահատում հայրենքի պաշտպանության ձեր ներդրումը և ցանկանում ենք ձեզ աջակցել մասնագիտանալու ու լավ աշխատանք ձեռք բերելու հարցում»։

Սիներջի ընկերության կողմից անցկացված նախնական թեսթավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան Սիներջի կամ այլ ընկերություններում:

Նշենք, որ Սիներջին մասնագիտացված է կոմպյուտերային համակարգերի և ծրագրերի ապահովման մեջ: Ընկերության լուծումները կիրառվում են 60-ից ավել երկրներում արդեն շուրջ 20 տարի: Գլխավոր մասնաճյուղը գտնվում է ԱՄՆ-ում, գրասենյակներ են գործում Երևանում, Արցախում և Գյումրիում: Սիներջին ԻՏՁՄ-ին անդամակցում է 2009-ից:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո ԻՏՁՄ-ն հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հաջողությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ՏՀՏ ոլորտի մասնագիտական պահանջարկը: Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները, որոնք անցկացվում են 80 երիտասարդների համար Երևանում և մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

Այս պահին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 140-ի:

Կարճ հասցե: geek.am/u/5464.html
Հայաստան ԻՏՁՄ Սիներջի Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2711 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Amedia Premium HD, Spike, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը նոր ներդրումներ է ներգրավել

Սեպտեմբերի 27-ին «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS