Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Chrome Android սմարթֆոններում կկարողանա տնտեսել տրաֆիկի 70%-ը
02/12/2015 15:35

Google Chrome Android սմարթֆոններում կկարողանա տնտեսել տրաֆիկի 70%-ը

Google-ը ներկայացրել է Chrome բրաուզերի նոր կարողությունը Android սմարթֆոնների համար։ Խոսքը գնում է Chrome-ի կողմից ինտերնետ տրաֆիկի 70%-ի խնայողություն կարողության մասին։ Մինչ այս Chrome-ը և այլ բրաուզերներ հնարավորություն ունեին խնայելու տրաֆիկի կեսը։

Տրաֆիկի խնայողության օրինակներից մեկն այն է, որ ցածր արագությունների դեպքում ինտերնետային էջի բեռնման ընթացքում բրաուզերը օգատիրոջը թույլ է տալիս ընտրելու՝ բեռնել արդյոք էջի նկարները։ Խնայողության նոր ռեժիմով Chrome-ը կփորձարկվի Հնդկաստանում և Ինդոնեզիայում։