Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գործարկվել է Dronify հայկական մոբայլ խաղը
17/11/2015 21:09

Գործարկվել է Dronify հայկական մոբայլ խաղը

Վեբ և մոբայլ հավելվածների ծրագրավորմամբ զբաղվող Ալտակոդ ընկերությունը ներկայացրել իր նոր մոբայլ խաղը՝ Dronify-ը:

Dronify-ը ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղ է: Խաղի առաքելությունն է փրկել մոլորակները թշնամիներից՝ «դրոնների» օգնությամբ բռնելով և ոչնչացնելով դրանք: Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն և կարգավորի ու դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ և այլ հետաքրքիր գործիքներ, այնպես, որ դառնա ավելի հզոր և փորձառու՝ աստիճանաբար ուժեղացող թշնամուն դիմակայելու համար:

Dronify-ը չի կրկնօրինակում կամ նմանակում որևէ այլ խաղի: Այն լիովին նոր խոսք է մոբայլ խաղերի ոլորտում: Մոբայլ խաղը այժմ հասանելի է միայն Android հարթակի համար: Շուտով կթողարկվի նաև iOS տարբերակը: