Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Windows 10 օպերացիոն համակարգն արդեն տեղադրված է 100 մլն համակարգչի վրա
01/10/2015 13:10

Windows 10 օպերացիոն համակարգն արդեն տեղադրված է 100 մլն համակարգչի վրա

Windows 10 օպերացիոն համակարգի թողարկման պահից անցել է մոտ երկու ամիս: Microsoft-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն այս պահի դրությամբ Windows 10 օպերացիոն համակարգը տեղադրված է 100 մլն համակարգի վրա:

Նշենք, որ թողարկման առաջին օրվա ընթացքում օպերացիոն համակարգը տեղադրվել էր 14 մլն սարքավորման վրա: Առաջին երկու շաբաթում ցուցանիշը հատել էր 50 մլն սահմանագիծը, իսկ վերջին 25 մլն տեղադրման համար հարկավոր էր եղել մեկ ամիս: Ավելացնենք նաև, որ շուտով կթողարկվի Windows 10 Mobile տարբերակը: Microsoft կորպորացիան ակնկալում է հասնել 3 մլրդ տեղադրում ցուցանիշին: