Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային երրորդ ճամբարի հաղթողներին
15/07/2015 20:22

Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային երրորդ ճամբարի հաղթողներին

Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին  ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Հուլիսի 6-ից-16-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 50 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։

Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրեցին 9 նախագիծ։ Առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով կազմվեցին աշխատանքային թիմեր, որից հետո մասնակիցները կատարելագործեցին իրենց նախագծերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների  և թիմային աշխատանքի շնորհիվ։

Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode  նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord և ԱՐՏԱ նախագծերը: Բոլոր հաղթողներն արժանացան տարբեր մրցանակների Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ  2015–ի հավաստագրեր:

«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով և աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում։ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներին՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծեց.  «ԴիջիՔեմփը բացի նորարարական գաղափարների բացահայտումից և բիզնեսի նախագծման հմտությունների սերտումից, ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ: Մենք առանձնակի կարևորում ենք  պատանիների շրջանում թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, քանի որ հենց թիմային ոգին է, որ առաջ է բերում նոր գաղափարներ ու հաջողություններ: Ուստի, ճամբարի օրակարգը բացի դասախոսություններից լի է նաև ժամանցային տարբեր միջոցառումներով: Այս օրերին պատանիներն իրենց բիզնես գաղափարների զարգացմանը զուգահեռ մասնացկել են մի շարք արշավների, էքսկուրսիաների, պարային միջոցառումների և այլն»։

Դիջիքեմփ ամառային ճամբարի հիմնական նպատակն  երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է, ինչպես նաև մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումն ու երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրեր:  Նորարարական ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆոսիոնալների կողմից անցկացվող սեմինարներին և ժամանցային-ճանաչողական միջոցառումներին, մասնակցեցին մասնագետների դասախոսություններին:

Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։