Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկու Լաբորատորիա. ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնի տեղեկատվություն են ստանում աշխարհի գրեթե բոլոր համակարգիչներից
17/02/2015 13:37

Կասպերսկու Լաբորատորիա. ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնի տեղեկատվություն են ստանում աշխարհի գրեթե բոլոր համակարգիչներից

ՏՏ անվտանգության ռուսական առաջատար «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության կողմից օրերս հրապարակված հետազոտության մեջ ասված է, որ վերջերս հայտնաբերվել է նոր լրտեսական ծրագիր, որը տեղադրվում է համակարգչային կոշտ կրիչներների այն հատվածներում, որոնք ենթակա չեն ֆորմատի:
Ընկերության մասնագետների խոսքերի համաձայն, վերոնշյալ լրտեսային ծրագիրը հայտնաբերվել է Western Digital, Seagate, Toshiba, BM, Micron և Samsung հիշողության կոշտ կրիչների վրա՝ աշխարհի ավելի քան 30 երկրում, որոնց մեջ են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սիրիան և այլն:

Սույն տրոյանի օգնությամբ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել են վերոնշյալ երկրների կառավարական, զինվորական, ֆինանսական, հեռահաղորդակցական, էներգետիկ (նաև ատոմային) կազմակերպությունների և ընկերությունների գործունեությանը: Կասպերսկու լաբորատորիան այս վիրուսը նմանեցրել է STUXNET վիրուսին, որը մի քանի տարի առաջ մեծ վնաս հասցրեց Իրանի ատոմային ծրագրին:

Western Digital, Seagate և Micron ընկերությունները հերքել են նման ծրագրի գոյության մասին լուրը, իսկ Toshiba և Samsung ընկերություններն ընդհանրապես հրաժարվել մեկնաբանություններից: